Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մի շտապեք Հայաստանը Փաշինյանին ու նրա թիմին վստահել. Արմենուհի Կյուրեղյան

Մի շտապեք Հայաստանը Փաշինյանին ու նրա թիմին վստահել. Արմենուհի Կյուրեղյան
02.10.2018 | 21:54

Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը լուռ, ինչ-որ տեղ անհասկանալի, համաձայնությամբ իշխանափոխություն իրականացրեցին: Սա հատված է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի կյուրեղյանի ելույթից, որը նա ունեցավ այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին:

Վերջինս իր խոսքում հորդոր հղեց հայ հասարակությանը, որ չշտապեն Հայաստանը Փաշինյանին ու նրա թիմին հանձնել:


«Այսօր ուզում ենք աշխարհին ապացուցել, որ մեկ կուսակցության ուժերով ձևավորված գործադիրն ու թեկուզ 66.6 տոկոսով օրենսդիրը կարող են ապահովել ժողովրդավարություն, զսպումների և հակակշռումների մեխանիզմների անխափան գործունեություն: Ուզում ենք ապացուցել՝ քաղաքական մենաշնորհը չի դառնա տնտեսական մենաշնորհ, եթե, իհարկե, այդ ամենի գլխավերևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը եև նրա թիմը: Բայց, կներեք, ես չեմ կարող վստահորեն այդպիսի բան ասել, որովհետեւ առայժմ մենք այդ թիմի մեջ նման ուժ չենք տեսել»,- ընդգծեց նա:՝ ավելացնելով,-Երևանի ավագանու ընտրություններով «Իմ քայլը» դաշինքը 57 մանդատ է ստացել 65-ից: Այժմ քաղաքապետից բացի «Իմ քյլը» նաև գործադիր մարմին է ընտրելու, այսինքն՝ աշխատակազմ, ու մենք հնարավորություն միակուսակցական ժողովրդավարության արդյունավետությունն ապացուցելու կոնկրետ Երեւանի մոդելով՝ որպես պիլոտային ծրագիր: Միգուցե սպասենք ու տեսնենք՝ ինչպես է աշխատում այդ մինի-մոդելն ու հետո նոր այն տարածենք ամբողջ Հայաստանի վրա:


Պատգամավորը հույս հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում կհասկանանք այդ մոդելի ճշմարտացիությունը կամ նրա սխալ լինելը՝ հասկանալով, թե ինչքանով է արդարացի այդ մոդելը տարածել ամբողջ Հայաստանի վրա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ